Բժշկի մասին
Հայկ Բագրատի Մկրտչյան, բ.գ.թ., ուռուցքաբան-գինեկոլոգ, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ
Հայկ Բագրատի Մկրտչյանը հայտնի և բարձր որակավորում ունեցող մասնագետ է։ Նրա հիմնական մասնագիտացումը կանանց սեռական օրգանների բարորակ և չարորակ հիվանդությունների ախտորոշումն և բուժումն է։ Հայկ Մկրտչյանը տիրապետում է բոլոր նորագույն մեթոդներին և իր աշխատանքի ընթացքում օգտագործում է համաշխարհային կլինիկաներում կիրառվող սարքավորումներ։ Ի շնորհիվ բազմաթիվ առաջատար արտերկրյա կլինիկաներում վերապատրաստումների, բարորակ և չարորակ ուռուցքների վիրահատակ բուժման մեջ հիմնականում կիրառում է լապարասկոպիկ մեթոդը։
Կարդալ ավելին
ԱրթՄեդ ԲԿ
2012 - 2015
Երևանի պետական բժշկական համալսարանը ավարտելուց հետո կլինիկական օրդինատուրան անց է կացրել Երևանի ամենահայտնի և առաջատար վիրաբուժական և ուռուցքաբանական բաժանմունքնեերից մեկում։ Այստեղ հմտացել և մեծ ծավալի գիտելիքներ և պրակտիկ փորձ է ձեռք բերել ոչ միայն ամբողջ որովայնային վիրաբուժության և ուռուցքաբանության, այլ նաև դեղորայքային և ճառագայքային բուժման մեջ։ Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո 2015 թ.-ից մինչև 2016 Հոկտեմբեր Արամյանց ԲԿ աշխատել է որպես ընդհանուր պրակտիկայի վիրաբույժ։Սանկտ-Պետերբուրգի Ն.Ն. Պետրովի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոն
2016 - 2019
Ժամանելով Սանկտ-Պետերբուրգ՝ ընդունվեց Ն.Ն Պետրովի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոն, որը առաջատարներից է համարվում ոչ միայն Ռուսաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Ասպիրանտուրայի ընթացքում ակտիվ մասնակցել է բոլոր գիտահետազոտական աշխատանքներին և միաժամանակ զբաղվել է պրակտիկ գործունեությամբ։ Օնկոգինեկոլոգիական բաժանմունքում, ընդգրկվելով թիմի մեջ, ժամանակակից տեխնոլոգիաներին և մեթոդներին հմտանալով, ակտիվ ներգրավվել է կանանց սեռական օրգանների չարորակ ուռուցքների ախտորոշման, բուժման և հսկողության մեջ։ Մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների և ինչպես սպիկեռ և ինչպես մասնակից։ Բազմաթիվ ՌԴ քաղաքնեերում,Ուկրաինայում, Վրասստանում հայտնի կոնֆերանսներին և կոնգրեսներին հրավիրվել է ինչպես խոսնակ և մանակից մաստեր-կլասներին։ Նույն ժամանակ հասցրել է հաստատել վիրաբույժի դիպլոմը ՌԴ-ում, ստացել ուռուցքաբանի և լապարոսկոպիկ վիրաբույժի դիպլոմ։ Ն.Ն. Պետրովի անվան Սանկտ-Պետերբուրգի ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքը, լինելով եվրոպական օնկոգինեեկոլոգիական ասոցացիայի մասնագիտացած կենտրոն(ESGO), 2018 թ.-ին բժիշկ Մկրտչյանին շնորհեց եվրոպական օնկոգինեկոլոգի մասնագիտացման դիպլոմ։ Նոյեմբեր 2019 թ.-ին Հայկ Մկրտչյանը պաշտպանել է իր գիտական աշխատանքը; Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդների մոտ ֆլուորեսենցիայի մեթոդով ազդանշանային ավշային հանգույցների հայտնաբերման արդյունավետության գնահատում»թեմայով ուռուցքաբանության ոլորտում։ 2020 թ.-ին նրան շնորհվեց բժշկական գիտությունների թեկնածու կոչումը։Շենգավիթ ԲԿ - Երևան
Հունից 2020 - մինչ այժմ
Վերադառնալով հայրենիք՝ բժ. Հայկ Մկրտչյանը դարձավ օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Շենգավիթ ԲԿ-ում, որտեղ նա կիրառում է բոլոր իր գիտելիքները և ժամանակակից բուժում տրամադրում բոլոր կանանց, ովքեր տառապում են կանացի օրգանների բարորակ և չարորակ հիվանդություններով։ Իր կիրառած մեթոդները խնայողական և ատրավմատիկ են, ինչի շնորհիվ էլ հետվիրահատական շրջանն անցնում է անցավ, իսկ վերականգնումը՝ արագ և արդյունավետ։