Էնդոսկոպիկ գինեկոլոգիա

Լապարոսկոպիան  ժամանակակից վիրաբուժության մեջ ամենահաճախ կիրառվող մեթոդն է, որը թույլ  է տալիս ապահովել անցավ հետվիրահատական շրջան, արագ վերականգնում  և հիանալի էսթետիկ արդյունք։

Կարդալ ավելին

Զարգացած և առաջատար մասնագետներով համալրված գինեկոլոգիական և օնկոգինեկոլոգիական բաժանմունքներում լապարոսկոպիկ մեթոդը կիրառվում է ավելի քան 70% դեպքերում: Մեր բաժանմունքում լապարոսկոպիկ մեթոդով կատարվում են բոլոր գինեկոլոգիական և օնկոգինեկոլոգիական վիրահատությունները, որն էլ կազմում է ավելի քան 70%-ը: Կատարվում են միոմաների, կիստաների, արտարգանդային հղիության, ձվարանի կիստայի ոլորման և  ապոպլեքսիայի, արգանդի արտանկման և հեշտոցի պատերի իջեցման հետ կապված վիրահատություններ: Լապարոսկոպիան նույնպես կիրառվում է մեծ չափերի միոմաների և ինֆիլտրացնող էնդոմետրիոզի դեպքում: Կարևոր է նշել, որ լապարոսկոպիկ մեթոդով կատարվում է օրգանպահպանողական վիրահատություններ, ինչպիսիք են՝ արգանդի միոմաների կոնսերվատիվ միոմէկտոմիաներ, ձվարանների մեծ չափերի կիստաների դեպքում՝ կիստայի հեռացում առանց ձվարանային հյուսվածքի: Նույնպեսե կատարվում է էնդոմետրոիդ կիստաների և բարդ, տարածված էնդոմետրիոզի բուժում։ Վերոնշյալ վիրահատությունները թույլ են տալիս պահպանել կանանց վերարտադրողական ֆունկցիան և մինիմալի հասցնել կանացի օրգաններին հասցվող վնասը: Օնկոգինեկոլոգիական վիրահատությունները նույնպես կատարվում են լապարոսկոպիկ եղանակով, ինչն և իր մեջ ներառում է վիրահատության արմատական մոտեցումը, քիչ տրավմատիզացիան, հետվիրահատական շուտ վերականգնումը և կոսմետիկ բնույթը:  Կատարվում են լապարոսկոպիկ եղանակով արգանդի հեռացում՝ հավելումներով կամ առանց, կոնքային և պարաաորտալ լիմֆատիկ հանգույցների հեռացում, մեծ ճարպոնի հեռացում, ռադիկալ հիստերէկտոմիա(Վերտհայմի վիրահատություն) և այլ շատ վիրահատական միջամտություններ: Իհարկե, կան հիվանդություններ, երբ ցուցված չէ լապարոսկոպիկ մեթոդով բուժումը, ինչպիսիք են՝ ձվարանների տարածված ուռուցքները, արգանդի պարանոցի մեծ չափերի ուռուցքները: Արգանդի խոռոչի  հիվանդությունների կամ անպտղության ժամանակ  կատարվում  է բուժում առավելապես հիստերոսկոպիկ կամ հիստերոռեզեկտոսկոպիկ  եղանակներով: Արգանդի խոռոչի լորձաթաղանթի հիպերպլազիա, արգանդի խոռոչի պոլիպ, միոմաներ, անպտղություն, որը կապված է արգանդի խոռոչի հիվանդությունների հետ առավելապես բուժվում է հիստերոսկոպիկ եղանակով: Անհայտ պատճառի անպտղության ժամանակ կիրառվում է դիագնոստիկ հիստերոսկոպիա, ինչը թույլ է տալիս գնահատել արգանդի խոռոչը: Անպտղության արգանդափողային ֆակտորը ժխտելու նպատակով միաժամանակ կատարվում է  դիագնոսստիկ լապարոսկոպիա:

Ուռուցքաբանական գինեկոլոգիա

Ուռուցքաբանական գինեկոլոգիան բժշկության այն ճյուղն է, որը զբաղվում է կանանց վերարտադրողական համակարգի չարորակ նորագոյացությունների հայտնաբերմամբ, ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ:

Կարդալ ավելին

Չարորակ նորագոյացությունների զարգացման ռիսկը մեծանում է տարիքի հետ (դեպքերի ամենամեծ թիվը ախտորոշվում է 40 տարեկանից հետո)։ Օնկոգինեկոլոգը զբաղվում է արգանդի մարմնի,արգանդի պարանոցի, ձվարանների,կրծքագեղձերի, հեշտոցի և վուլվայի չարորակ գոյացությունների ախտորոշմամբ և բուժմամբ։ Ցավոք, շատ դեպքերում կանանց մոտ չարորակ նորագոյացությունների արտահաայտումը ընթանում է առանց ախտանիշների և հայտնաբերվում այն ժամանակ, երբ ուռուցքը արդեն հասել է  III և IVաստիճանի։ Սակայն կան ուռուցքների տեսաակներ, երբ ախտանիշները սկսում են դրևորվել նույնիսսկ վաղ փուլերում,ինչպիսին է արգանդի մարմնի և վուլվայի քաղցկեղը։ Մեր ծառայությունն իրականացնում է կանանց նախաքաղցկեղային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և հսկում: Ծառայությունը օգտագործում է ախտորոշման և բուժման նորագույն տեխնոլոգիաներն ու բուժման մեթոդները` միջազգային ծրագրերին և չափանիշներին համապատասխան: Գործունեության հիմնական ուղղությունները; Արգանդի, արգանդի պարանոցի, ձվարանների, կրծքագեղձերի, հեշտոցի և վուլվայի նախաքաղցկեղային և չարորակ նորագոյացությունների ախտորոշում և բուժում; Արգանդի և արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների կանխարգելում և բուժում. Վերականգնողական թերապիա քաղցկեղով հիվանդների բուժման ընթացքում և հետբուժական շրջանում: Ծառայությունում կատարվում են ինչպես լապարոսկոպիկ, այնպես էլ որովայնահատմաամբ կատարվող վիրահատակաան միջամտություններ։ Հաճախ կատարվում է օրգանպահպանողական վիրահատություններ, երբ կա այդպիսի ցուցում: Օնկոգինեկոլոգիական վիրահատությունները մեծամասամբ կատարվում են լապարոսկոպիկ եղանակով, ինչն իր մեջ ներառում է վիրահատության արմատական մոտեցում, քիչ տրավմատիզացիա, հետվիրահատական շուտ վերականգնում և կոսմետիկ լավ արդյունք:  Կատարվում են լապարոսկոպիկ եղանակով արգանդի և հավելումների հեռացում, կոնքային և պարաաորտալ լիմֆատիկ հանգույցների հեռացում, մեծ ճարպոնի հեռացում, ռադիկալ հիստերէկտոմիա(Վերտհայմի վիրահատություն) և այլ շատ վիրահատական միջամտություններ: Իհարկե կան հիվանդություններ, որոնց դեպքում ցուցված չէ լապարոսկոպիանկ. օրինակ` ձվարանների տարածված ուռուցքները, արգանդի պարանոցի մեծ չափերի ուռուցքները: Մեր ուռուցքաբանական թիմը կազմված է օնկոգինեեկոլոգներից, քիմիոթերապևտներից,ճառագայթային թերապևտից, ռադիոլոգներից և պաթոհիստոլոգներից։ Հարկ է նշել, որ բոլոր հիվանդներին մատուցվում է ինդիվիդուալ բուժում, որը քննարկվում է  կոնսիլիումի շրջանակներում, որտեղ էլ որոշվվում է բուժման ամենաարդյունավետ տարբերակը։

Ռեկոնստրուկտիվ գինեկոլոգիա

Բաժանմունքում ակտիվ կիրառվում են պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատական միջամտություններ: Մեթոդը հիմնականում կիրառվում է  հեշտոցի պատերի իջեցման և արգանդի արտանկման ժամանակ։

Կարդալ ավելին

Առավել հաճախ հանդիպող խնդիրներից է արգանդի և հեշտոցի պատերի իջեցումը: Հեշտոցի պատերի իջեցումը և արգանդի արտանկումը ախտաբանական վիճակ է, որի ժամանակ հեշտոցի պատերը և փոքր կոնքի օրգանները (արգանդ, միզապարկ, ուղիղ աղիք) իջնում են և դուրս են գալիս սեռական ճեղքի սահմաններից։ Այս հիվանդությունները հանդիպում են կանանց 70% -ի մոտ 50 տարեկանից հետո:

Հեշտոցի պատերի և արգանդի իջեցման բուժումն իրականացվում է վիրահատական եղանակով:
Մնացած բոլոր տարբերակները, ինչպիսիք են արգանդի օղակների և պեսարիաների կիրառումը, ժամանակավոր միջոցներ են, որոնք վերջնականապես չեն լուծում խնդիրը:
Վիրահատություններն իրականացվում են ինչպես պացիենտի սեփական հյուսվածքների, այնպես էլ հատուկ սինթետիկ պրոթեզների միջոցով, որոնք ամրացնում են հեշտոցի պատերը, կոնքի հատակի մկանները և փակեղները:
Ժամանակակից վիրահատությունները բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ բարդ միջամտություններ են, որոնք իրականացվում հեշտոցային կամ լապարասկոպիկ մեթոդներով։
Ինտիմ պլաստիկան իր մեջ ներառում է  արտաքին սեռական օրգանների (մեծ և փոքր շրթերի, շեքի) վիրահատական միջամտություններ, որոնք կատարվում են նորագույն մեթոդներով և սարքավորումներով և տեղային անզգայացման պայմաններում:

Կրծքագեղձի վիրաբուժություն

Ինչպես հայտնի է, կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է։ Սա մեծ առողջապահական և սոցիալական խնդիր է, որի լուծումը բուժման պլանի ճիշտ կազմումն ու իրականացումն է։

Կարդալ ավելին

Ի շնորհիվ սկրինինգային ծրագրերի, կրծքագեղձի չարորակ ուռուցքները կարելի է հայտնաբերել վաղ փուլերում, ինչը բերում է մահացության ցածր թվերի։ Սկրինինգային ծրագրերը իր մեջ ներառում է տարին մեկ անգամ սոնոգրաֆիկ կամ մամոգրաֆիկ հետազոտություններ անցնելը։ Կարևոր է նշել, որ բոլոր 40 անց կանայք պետք է տարին մեկ մամոգրաֆիկ հետազոտություն անցնեն։ Մեր ծառայության մեջ ակտիվ կիրառվում են վիրահատական միջամտություններ նորագույն մեթոդները,ինչը թույլ է տալիս կատարել օրգանպահպանողական վիրահատություններ։ Թիմը կազմված  վիրաբույժներից, քիմիոթերապևտից, ճառագայթային թերապևտից, պաթոհիստոլոգից և ճառագայթային ախտորոշման մասնագետներից։ Յուրաքանչյուր դեպք քննարկվում է կոնսիլիումի շրջանակներում, ինչը հնարավորություն է տալիս մշակել ամենաարդյունավետ բուժման պլանը։ Ծառայությունը մատուցում է՝ • Կրծքագեղձի քաղցկեղի բուժում քիմիոթերապիայի օգնությամբ • Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժում Վիրահատական բուժումը իր մեջ ներառում վիրահատական ամբողջ ծավալը՝ արմատական վիրահատությունները, սակայն երբ հնարավոր է լինում կատարել օրգանպահպանողական վիրահատություն, որի արդյունավետությունը չի զիջի կրծքագեղձի հեռացման արմատականությանը, ապա միանշանակ կուրծքը պահպանվում է։ Որոշ դեպքրում մասնակացում է նաև օնկոմամոպլաստիկ մասնագետը՝ ապահովելով կանանց համար հիանալի էսթեթիկ և կյանքի բարձր որակ։

Փոքր կոնքի վիրաբուժություն

Կիրառվում  են փոքր կոնքի բոլոր օրգան-համակարգերի հազվադեպ հանդիպող հիվանդությունների վիրահատական բուժման բարդ և համակցված մեթոդներ, որոնք իրականացվում են համատեղ վիրաբույժների և ուռոլոգների հետ։

Կարդալ ավելին

Փոքր կոնքի և հետորովայնամզային տարածության հազվադեպ հանդիպող հիվանդությունների, ուռուցքների բուժումը կատարվում է մեծամասամբ քիչ ինվազիվ, այսինքն լապարոսկոպիկ եղանակով:Մեծ փորձ է կուտակվել նաև հազվադեպ հանդիպող գոյացությունների բուժման շրջանակներում, այն է՝ այնպիսի նորագոյացությունների, որոնք  սերտ կապի մեջ են գտնվում խոշոր անոթների, միզածորանի, հաստ աղու և միզապարկի հետ: Այս դեպքերում կատարվում է կոմբինացված վիրահատություններ, ինչը ներառում է իր մեջ մի քանի օրգաննների համակցված հեռացումներ:

Անպտղության բուժում

Մեր թիմը տիրապետում է անպտղության բուժման բոլոր մեթոդներին, որոնք ընձեռում են մեծ հնարավորություն  հղիանալու և անպտղության լիակատար բուժման։ Բուժումը իրականացվում է բոլոր հնարավոր ժամանակակից մեթոդներով։

Կարդալ ավելին

Դեպքերի մեծամասնությամբ որակավորված ռեպրոդուկտոլոգները կարող են գնահատել անպտղություն առաջացրած գործոնները և նշանակել անպտղության բուժման համապատասխան մեթոդներ: Պատճառներ՝ Փող-պերիտոնալ անպտղություն Այդ դեպքում բուժումը վիրահատական է։ Փողերի անանցանելիությունը վերացվում է լապարոսկոպիկ վիրահատության միջոցով: Էնդոկրին անպտղություն Բուժման առաջին փուլում վերականգնվում են էնդոկրին համակարգի օրգանների գործառույթները: Երկրորդ փուլում կիրառվում են ֆոլիկուլի հասունացումը խթանող դեղամիջոցներ, որից հետո՝ օվուլյացիան խթանող դեղամիջոցներ: Էնդոմետրիոզ Էնդոմեետրիոզը սովորաբար բուժվում է վիրահատական և դեղորայքային մեթոդներով: Էնդոմետրիոզի կոնսերվատիվ կամ վիրաբուժական մեթոդներով բուժման արդյունավետության դեպքում ցուցված է արտամարմնային բեղմնավորում: Արգանդի խոռոչի հիվանդություններ Արգանդի խոռոչի անպտղության բուժման հիմնական մեթոդն այսօր հանդիսանում է հիստրոսկոպիան: Գույություն ունի հիստերոսկոպիայի 2 մեթոդ՝ ախտորոշիչ կամ "օֆիսային", և վիրաբուժական՝ հիստերոռեզեկտոսկոպիա: Իմունոլոգիական անպտղություն Իմունային համակարգը շատ կարևոր դեր է խաղում ողջ կյանքի ընթացքում առողջության պահպանման հարցում՝ պաշտպանելով օրգանիզմը վարակներից: Այն վերացնում է օտարածին բջիջները, բակտերիաները, վարակները՝ դրանց որակելով որպես “թշնամիներ”: Անհայտ ծագման անպտղություն

Դիագնոստիկ կենտրոն

Դիագնոստիկ կենտրոնն համալրված է  գերժամանակակից գործիքավորմամբ, ինչը թույլ է տալիս իրականացնել բոլոր անհրաժեշտ  հետազոտությունները և հնարավորություն են տալիս մեծ ճշգրտությամբ ախտորոշել հիվանդությունը: Կիրառվում են գիենկոլոգիական բոլոր նոզոլոգիաների ճշգրիտ ախտորոշում։

Կարդալ ավելին

Մեր ծառայությունը կիրառում է գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման միայն առաջադեմ մեթոդներ; արգանդի պարանոցի և հեշտոցի քսուքների ուռուցքաբանական հետազոտություն, կոլպոսկոպիա արգանդի պարանոցի բիոպսիա, դիաթերմոկոագուլյացիա, լազերային բուժում և կոնիզացիա։ Նույնպես կատարվում է աարգանդի խոռոչի քերուկ կամ  բիոպսիա (Piple biopsy), ներարգանդային պարույրի տեղադրում և հեռացում։ Կատարվում է ախտորոշում նորագույն ժամանաակակից մեթոդներով և սարքավորումներով՝ արգանդի հավելումների, էնդոմետրիոզի, արգանդի միոմաների, ձվարանների ֆունկցիոնալ կիստաների ժամանակ։ Օնկոմարկեերների ստուգում կատրվում է, երբ առկա է կանանց սեռական օրգանների չարորակ ուռուցքի կասկած ՝ SCC, CA 125,  HE-4, ROMA  ինդեքս։ CA 15,3 որոշում։ Կրծքագեղձեերը ստուգվում են մեծ ճշգրտության ուլտրաձայնային հետազոտություն միջոցով։ Կլինիկայում ակտիվորեն գործում է ախտորոշման բոլոր ծառայությունները՝ համակարգչային շերտագրություն, ռենտգեն հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն, անոթների դուպլեքս հետազոտություն, էլեկտրասրտագրություն, էխոկարդիոգրաֆիա։ Լավագույն մասնագետնեերով է համալրված Էնդոսկոպիկ ախտորոշիչ կենտրոնը՝ Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա;

Հետազոտական կենտրոն

Մեր  թիմը  ակտիվ մասնակցում է տարբեր Եվրոպական կլինիկաներում կատարվող  հետազոտություններին և իր ուրույն դերն  և ներդրումն  ունի արդյունքների հավաքագրման և ուսումնասիրության մեջ։ Ներկայումս կատարվում է ձվարանների ժառանգական քաղցկեղի հետ կապված մեծ հետազոտական աշխատանք։

Կարդալ ավելին

Ավելի քան 5 մեծ կլինիկական հետազոտություններ են անց կացվում Եվրոպայի տարբեր երկրների և ՌԴ-ի մեծ կենտրոնների հետ համատեղ։  Տպագրված են ավելի քան 20 հետազոտական նյութեր։

Էնդոսկոպիկ դպրոց

Ծառայությունը հնարավորություն է ընձեռում կլինիկական օրդինատորներին և երիտասարդ մասնագետներին զարգացնել  իրենց գիտելիքները՝ տեսական դասընթացների և պրակտիկ աշխատանքի օգնությամբ։ Առկա է սիմուլյատոր սենյակ (dry-lab), որտեղ որ անցնում են դասընթացները և սիմուլացիոն աշխատանքները ։

Կարդալ ավելին

Քանի որ վիրահատությունների մեծ մասը կատարվում  է լապարոսկոպիկ և հիստերոսկոպիկ եղանակով, որը համարվում է ժամանակակից, շատ ուսանողներ և բժիշկներ վերապատրաստվում են հենց այս ուղղությամբ։ Բոլոր մասնակիցնեերը ներգրավվում են լապարոսկոպիկ և հիստերոսկոպիկ եղանակով կատարվող վիրահատությունների մեջ։ Այն մասնակիցներին, որոնք պատրաստված կլինեն են թեորեապես,թույլ կտրվի մասնակցել վիրահատություններին՝ որպես օգնական, ինչն էլ հնարավորություն կտա իրենց սովորել էնդոսկոպիկ վիրաբուժության բոլոր մեթոդները և գաղտնիքները։ Ծառայության մեջ առկա է նաև Simulation Box (Dry-lab),որտեղ մասնակիցները կարող են զարգացնել իրենց պրակտիկ հմտությունները։

Մեր գործընկերները