Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ գինեկոլոգիա: Ինտիմ պլաստիկա

Բաժանմունքում  ակտիվ կիրառվում են պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատական միջամտություններ. Առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են արգանդի և հեշտոցի պատերի իջեցումը,  ինտիմ պլաստիկաները:

Հեշտոցի պատերի իջեցումը և արգանդի արտանկումը ախտաբանական վիճակ է, որի ժամանակ հեշտոցի պատերը և փոքր կոնքի օրգանները (արգանդ, միզապարկ, ուղիղ աղիք) իջնում են և դուրս են գալիս սեռական ճեղքի սահմաններից։ Այս հիվանդությունները հանդիպում են կանանց 70% -ի մոտ 50 տարեկանից հետո:

Հեշտոցի պատերի և արգանդի իջեցման բուժումն իրականացվում է վիրահատական եղանակով:
Մնացած բոլոր տարբերակները, ինչպիսիք են արգանդի օղակների և պեսարիաների կիրառումը, ժամանակավոր միջոցներ են, որոնք վերջնականապես չեն լուծում խնդիրը:
Վիրահատություններն իրականացվում են ինչպես պացիենտի սեփական հյուսվածքների, այնպես էլ հատուկ սինթետիկ պրոթեզների միջոցով, որոնք ամրացնում են հեշտոցի պատերը, կոնքի հատակի մկանները և փակեղները:
Ժամանակակից վիրահատությունները բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ բարդ միջամտություններ են, որոնք իրականացվում հեշտոցային կամ լապարասկոպիկ մեթոդներով։

Ինտիմ պլաստիկան իր մեջ ներառում է  արտաքին սեռական օրգանների (մեծ և փոքր շրթերի, շեքի) վիրահատական միջամտություններ, որոնք կատարվում են նորագույն մեթոդներով և սարքավորումներով և տեղային անզգայացման պայմաններում: