Փոքր կոնքի և հետորովայնամզային տարածության վիրաբուժություն

Գինեկոլոգիական և օնկոգինեկոլոգիական  ծառայության մեջ ակտիվ  ներդրվել են  նորագույն մեթոդներ  փոքր կոնքի տարբեր հիվանդությունների բուժման մեջ։ Հազվադեպ հանդիպող փոքր կոնքի և հետորովայնամզային տարածության հիվանդությունների, ուռուցքների, գոյացությունների բուժումը կատարվում է մեծամասամբ քիչ ինվազիվ, այսինքն լապարոսկոպիկ եղանակով: Մեծ փորձ է կուտակվել նաև հազվադեպ հանդիպող գոյացությունների բուժման շրջանակներում, այն է՝ այնպիսի նորագոյացությունների, որոնք  սերտ կապի մեջ են գտնվում խոշոր անոթների, միզածորանի, հաստ աղու և միզապարկի հետ: Այս դեպքերում կատարվում է կոմբինացված վիրահատություններ, ինչը ներառում է իր մեջ մի քանի օրգաննների համակցված հեռացումներ: