Էնդոմետրիոզ

Կանանց մոտ նդոմետրիոզը զարգանում է, երբ արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիումը) սկսում է աճել արգանդի լորձաթաղանթից դուրս և տարածվել ձվարանների, արգանդափողերի, միզապարկի, ուղիղ աղու և այլ հյուսվածքների վրա։
Էնդոմետրիոզի մեկ այլ տարատեսակ է ադենոմիոզը, ինչը արտահայտվում է էնդոմետրոիդ հյուսվածքի ներաճով արգանդի պատի ավելի խորը շերտերում։
Էնդոմետրիոզը հարաճուն ընթացքով քրոնիկ հիվանդություն է։ Այն հաճախ ուղեկցվում է ցավերով, դաշտանի ֆունկցիայի խանգարումներով և այլ գանգատներով։
❓Ի՞նչն է էնդոմետրիոզի պատճառը
 
❗️Էնդոմետրիոզի հստակ պատճառները մինչև ներկա ժամանակներս պարզաբանված չեն։
Որոշ պատճառներից են համարվում՝
 
✖️դաշտանին ուղեկցող արյունը ոչ թե արգանդի պարանոցով և հեշտոցով հեռանում է օրգանիզմից, այլ հետադարձ կերպով մուտք է գործում ֆալոպյան փողեր և հայտնվում է փոքր կոնքում՝ իր հետ բերելով էնդոմետրիումի հյուսվածք, որոնք էլ սկսում են աճել արգանդից դուրս
✖️ժառանգական գործոններ (էնդոմետրիոզով հարազատ ունենալը մինչև 10 անգամ բարձրացնում է այս հիվանդության հավանականությունը)։
🔴 Այլ հնարավոր ռիսկի գործոններից են՝
• երկարատև և առատ դաշտաններ
• հաճախակի դաշտաններ կամ կարճ ցիկլեր
• 11 տարեկանից առաջ սկսված դաշտան
• մեծ տարիքում առաջին հղիություն
• իմունային համակարգի հետ կապված խնդիրներ
• մարմնի անբավարար կշիռ
• ալկոհոլի չարաշահում։
Էնդոմետրիոզի ախտանիշները
Էնդոմետրիոզի ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են՝
• առատ կամ անկանոն դաշտան
• որովայնի կամ վերցայլքային շրջանի ցավեր, որոնք նախորդում կամ ուղեկցում են դաշտանին, ի հայտ են գալիս սեռական հարաբերությունից հետո կամ զուգարանից օգտվելիս
• միջդաշտանային արյունահոսություն
• հեմատուրիա կամ աղիներից արյունահոսության առկայություն
• միզարձակության կամ աղիների գործունեության խանգարումներ
• վքնածություն (աղիների փքվածության զգացում)
• հոգնածության զգացում և տրամադրության անկում, հատկապես դաշտանի օրերին
• անպտղություն
Սակայն, ոչ միշտ է, երբ էնդոմետրիոզն ուղեկցվում է գանգատների առաջացմամբ։
❗️Էնդոմետրիոզի ախտորոշումը
Էնդոմետրիոզն ախտորոշելու համար բժիշկը զրուցում է պացիենտի հետ գանգատների և դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրների մասին։ Էնդոմետրիոզօ կասկածի դեպքում նշանակվում է կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտություններ։
📌 Էնդոմետրիոզի կասկածի դեպքում հիմնականում կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն։ Կախվապ պրոցեսի տարածվածությունից կարող են նշանակվել այլ գործիքային հետազոտություններ՝ մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, կոլոնոսկոպիա, ցիստոսկոպիա և այլն։
❗️Էնդոմետրիոզի բուժումը
Էնդոմետրիոզը բուժվումը լինում է դեղերայքային, վիրահատական և նրանց կոմբինացումը, որը առավել հաճախ է կիրառվում, քանի որ համարվում է առավել էաաեկտիվ ողանակը։ Բուժման տարբերակն ընտրվում է՝ ելնելով հետևյալ գործոններից՝
• ախտանիշների առկայություն և դրանց սաստկության աստիճան
• էնդոմետրիոզի ընթացքի ծանրություն
• կնոջ՝ ապագայում հղիանալու մտադրություն։
Էնդոմետրիոզի դեղորայքային բուժումը հիմնականում հորմոնային է։ Բժշկի կողմից նշանակված հորմոնները կարող են որոշակիորեն նվազեցնել ցավային գանգատները և ընկճել էնդեմոտրիոզի աճը։
📌Էնդոմետրիոզի վիրահատական բուժման նպատակը որովայնի և կոնքի խոռոչներից էնդոմետրիոզային հյուսվածքները հեռացնելն է։ Կան վիրահատական տարբեր մոտեցումներ, այդ թվում՝ լապարասկոպիան (երբ որովայնի վրա կատարվում են 3-4 փոքր կտրվածքեր(0.5- 1 սմ), որոնց միջոցով վիզուալիզացվում է ամբողջ որովայնը և հայտնաբերվում ու հեռացվում էնդոմետրիոզային հյուսվածքները։ Հիմնականում վիրահատական բուժումից հետո նշանակվում է դեղորայքային բուժում, որը պակասեցնում է հիվանդության կրկնության հավանականությունը։