Մեր կլինիկայում լապարոսկոպիկ մեթոդը կազմում է ավելի քան ընդհանուր վիրահատությունների 90%-ը։ Կատարվում է լապարոսկոպիկ վիրահատություններ կապված արգանդի միոմայի, ձվարանների կիստայի, էնդոմետրիոզի,հեշտոցի պատերի իջեցման, արտարգանդային հղիության, ձվարանների ոլորման,ապոպլեքսիայիի և բոլոր տեսակի գինեկոլոգիաական քաղցկեղների ժամանակ։ Այս մեթոդը թույլ է տալիս ապահովել անցավ հետվիրահատական շրջան, արագ վերականգնում և հիանալի էսթետիկ արդյունք։
Կլինիկա
Մենք հոգում ենք մեր պացիենտների առողջության, հանգստության և հարմարավետության մասին՝ կլինիկա ընդունվելու առաջին պահից մինչև դուրս գրվելը։ «Շենգավիթ» ԲԿ-ի կարգախոսն է՝ «Հարմարավետություն անձնակազմին, հարմարավետություն այցելուին»։
Գիտական աշխատանք
Մեր նպատակն է ձևավորել բժշկական մատուցման առավել առաջատար և ժամանակակից օգնություն՝ հիմնվելով եվրոպական փորձի և սեփական գիտական աշխատանքի վրա: Մենք ակտիվ համագործակցում ենք արտերկրյա առաջատար մասնագետների և կլինիկաների հետ փորձի փոխանակման և կազմակերպչական նպատակով։
Վկայականներ
Լինելով Եվրոպական օնկոգինեկոլոգների միության անդամ,մեր ծառայությունը ակտիվ մասնակցում է կոնգրեսներին և կոնֆերենսներին։