Արգանդի միոմա

❗️Արգանդի միոման բարորակ գոյացություն է, որը ձեւավորվում է արգանդի պատին:
📌 Արգանդի միոման վերարտադրողական տարիքի կանանց ամենատարածված հիվանդություններից մեկն է եւ հանդիպում է կանանց 20-30%-ի մոտ: Հիվանդության հաճախականությունն ավելանում է տարիքի հետ՝ գագաթնակետին հասնելով 35-45 տարեկան կանանց շրանում:
Որոշ բժշկական գրականության մեջ նկարագրվում են արգանդի միոման չարորակացման դեպքեր:
✅ Ախտանիշները
▪️ Դաշտանային ցիկլի խանգարում ։
▪️ Ցավեր որովայնի ստորին հատվածում եւ մեջքի շրջանում
▪️ Անպտղություն եւ հղիության կրելախախտ
▪️ Հարեւան օրգանների ֆունկցիոնալ խանգարումներ (միզապարկ և ուղիղ աղիք)
✅ Ախտորոշումը
Մեծ մասամբ այն ախտորոշվում է ֆիզիկալ զննության և ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈւՁՀ):
✅ Բուժումը
Արգանդի միոմայի բուժումը կարող է լինել դեղորայքային և վիրահատական։ Վերջին ժամանակներս հաճախ կիրառվում է մինիմալ ինվազիվ տեխնոլոգիաներ այս հիվանդությունը բուժելու նպատակով՝ հիստերոսկոպիկ և լապարոսկոպիկ եղանակներով։
Կախված հիվանդի տարիքից եւ վերարտադրողական ֆունկցիան պահպանելու նպատակով վիրահատական բուժումը կարող է լինել՝
▪️ ռադիկալ/արմատական – արգանդի հեռացում
▪️ օրգան-պահպանողական – միոմատոզ հանգույցների հեռացում (կոնսերվատիվ միոմէկտոմիա)
📌 Կարևոր է նշել, որ հանգույցները, որոնք գտնվում են արգանդի ենթալորձային շերտում հեռացվում են հիստերոսկոպիկ եղանակով (հիստերոռեզեկտոսկոպիա)։
Այսպես կոչված — վիրաբուժություն կողպեքի միջից (խոսքը գնում է լապարոսկոպիկ մեթոդի մասին) շատ հաճախ է կիրառվում այս հիվանդության դեպքում։