Արգանդի մարմնի կամ էնդոմետրիալ քաղցկեղ

Էնդոմետրիումի քաղցկեղը արգանդի լորձաթաղանթում առաջացած չարորակ նորագոյացություն է,որը 3-րդն է ամենահաճախ միայն կանանց ախտահարող քաղցկեղների շարքում՝ ձվարանների եւ արգանդի վզիկի քաղցկեղից հետո:❗️
Ի տարբերություն շատ այլ նորագոյացությունների՝ էնդոմետրիումի քաղցկեղը բավական շուտ է դրսեւորվում: Հիվանդության ամենատարածված ախտանշանը հեշտոցային արյունահոսությունն է, որը պայմանավորված չէ դաշտանային ցիկլով: Ընդ որում՝ այս հիվանդությունը հաճախ ախտորոշվում է դաշտանադադարից հետո:
📌 Սակայն արյունահոսությունն էնդոմետրիումի քաղցկեղի մասին վկայող միակ ախտանշանը չէ: Այս հիվանդության դեպքում կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են.
✅ Թափանցիկ կամ սպիտակավուն հեշտոցային արտադրությունը,
✅ Դաշտանի տեւողության երկարացումը,
✅ Առատ արյունահոսությունը,
✅ Կոնքի հատվածում ցավերը,
📌 Ռիսկի գործոններն են.
✔️ 50 տարեկան եւ բարձ տարիքի կանայք
✔️ Էստրոգենի բարձր մակարդակը
✔️ Ճարպակալումը
✔️ Շաքարային դիաբետ եւ այլն
Էնդոմետրիումի քաղցկեղը ախտորոշում ենք
🔍 Ուլտրաձայնային հետազոտութությամբ
🔍 Էնդոմետրիումի քերուկ կամ պայպլ բիոպսիա
🔍 Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ)
🔍 Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)
📌 Էնդոմետրիումի քաղցկեղի բուժումը
Զարգացման վաղ փուլերում էնդոմետրիումի քաղցկեղի բուժման միակ արդյունավետ միջոցն արգանդի վիրահատական հեռացումն է հավելումներով եւ կոնքային ավշահանգույցներով:
❗️ Այժմ մենք կիրառում ենք նոր մեթոդ՝ թիրախային ավշահանգույցի ինտրաոպերացիոն հեռացում եւ բիոպսիա, որը թույլ է տալիս չհեռացնել բոլոր ավշահանգույցները, ինչը կարող է հանգեցնել մեծ բարդությունների եւ հետեւանքների, օրինակ՝ ստորին վերջույթների այտուց, լիմֆոկիստա, լիմֆեդեմա եւ այլն։
❗️ Վերջին շրջանում այս ծավալի վիրահատությունները կատարվում են լապարոսկոպիկ եղանակով, ինչը ունի բազմաթիվ առավելություններ՝ համեմատած նախկինում ավանդական դարձած որովայնահատման եղանակից։
❗️ Բացի այդ,էնդոմետրիումի քաղցկեղի ուշ փուլերում կիրառվում է նաեւ քիմիաթերապիա եւ ճառագայթային թերապիա: Ընդ որում՝ բուժման այս մեթոդները սովորաբար կիրառվում են վիրահատական բուժման հետ համատեղ:
❗️ Գոյություն ունի եւս մեկ մեթոդ՝ հորմոնալ բուժում,որը կիրառվում է այն դեպքում, երբ երիտասարդ կինը ցանկանում է պահպանել վերարտադրողական համակարգը։