Էնդոմետրիոզ

Կանանց մոտ նդոմետրիոզը զարգանում է, երբ արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիումը) սկսում է աճել արգանդի լորձաթաղանթից դուրս և տարածվել ձվարանների, արգանդափողերի, միզապարկի, ուղիղ աղու և այլ հյուսվածքների վրա։ ⠀ Էնդոմետրիոզի մեկ այլ տարատեսակ է ադենոմիոզը, ինչը արտահայտվում է էնդոմետրոիդ հյուսվածքի ներաճով արգանդի պատի ավելի խորը շերտերում։ ⠀ Էնդոմետրիոզը հարաճուն ընթացքով քրոնիկ հիվանդություն է։ Այն հաճախ ուղեկցվում է

Շարունակել կարդալ

Հեշտոցի պատերի իջեցում և արգանդի արտանկում

Կանանց մոտ հեշտոցի պատերի իջեցումը և արգանդի արտանկումը ախտաբանական վիճակ է, որի ժամանակ հեշտոցի պատերը և փոքր կոնքի օրգանները (արգանդ, միզապարկ, ուղիղ աղիք) ի ջնում են և դուրս են գալիս սեռական ճեղքի սահմաններից։ Արգանդի և հեշտոցի իջեցման և արտանկման հիմնական պատճառներն են․ • կոնքի հատակի բնածին անբավարարություն • կոնքի հատակի մանկաբարձական վնասվածք • ծանր ֆիզիկական

Շարունակել կարդալ

Արգանդի խոռոչի և պարանոցի պոլիպ

Էնդոմետրիումի պոլիպը բարորակ գոյացություն է, որն առաջանում է արգանդի խոռոչում կամ արգանդի պարանոցում՝ հիմնականում կնոջ ռեպրոդուկտիվ տարիքում եւ մենոպաուզայի (դաշտանադադարի) ժամանակ: Հազվադեպ դեպքերում կարող է հանդիպել նաեւ սեռական հասունացման շրջանում: Պոլիպի առաջացման պատճառները տարբեր են եւ ոչ լրիվ բացահայտված: Դրանք կարող են առաջանալ հորմոնալ խանգարումների՝ հիպերէստրոգենիայի եւ հիպոպրոգեստերոնեմիայի, որոշ էնդոկրին հիվանդությունների պարագայում: Պոլիպների ամենավտանգավոր հետևանքը`

Շարունակել կարդալ

Արգանդի միոմա

Արգանդի միոման բարորակ գոյացություն է, որը ձեւավորվում է արգանդի պատին: Արգանդի միոման վերարտադրողական տարիքի կանանց ամենատարածված հիվանդություններից մեկն է եւ հանդիպում է կանանց 20-30%-ի մոտ: Հիվանդության հաճախականությունն ավելանում է տարիքի հետ՝ գագաթնակետին հասնելով 35-45 տարեկան կանանց շրանում: Որոշ բժշկական գրականության մեջ նկարագրվում են արգանդի միոման չարորակացման դեպքեր: Ախտանիշները Դաշտանային ցիկլի խանգարում ։ Ցավեր որովայնի ստորին

Շարունակել կարդալ

Ձվարանի կիստա

Գոյություն ունեն ձվարանների կիստաների բազմաթիվ տեսակներ: Ավելի հաճախ հանդիպում են ձվարանների ֆունկցիոնալ կիստաները. Ֆունկցիոնալ ձվարանների կիստան (ֆոլիկուլյար եւ լյուտեինային կիստաներ) հաճախ հանդիպող տեսակներից մեկն է: Վերջինիս ձևավորումը կապված է օվուլյացիայի խախտման հետ: Ֆունկցիոնալ կիստաները երբեմն կարող են ինքնուրույն անցնել: Սակայն որոշ դեպքերում կարող են բարդանալ,առաջացնելով կիստայի արնազեղում, կիստայի պատռվածք եւ կիստայի ոտիկի ոլորում, որն իր

Շարունակել կարդալ

Արգանդի պարանոցի քաղցկեղ

Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց սեռական օրգանների ամենատարածված չարորակ հիվանդություններից է: Ներկայում արգանդի պարանոցի  քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններից է մարդու պապիլոմավիրուսային վարակը (ՄՊՎ): Սեռական կապը ՄՊՎ-ով վարակված անձի հետ ՄՊՎ-ով վարակվելու հիմնական եւ ամենատարածված ճանապարհն է: Սկրինինգային ախտորոշման մեթոդը, որը կարող է հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղը զարգացման տարբեր փուլերում, ցիտոլոգիական հետազոտությունն է (ՊԱՊ տեստ): Ախտորոշման հիմնական

Շարունակել կարդալ

Արգանդի մարմնի կամ էնդոմետրիալ քաղցկեղ

Էնդոմետրիումի քաղցկեղը արգանդի լորձաթաղանթում առաջացած չարորակ նորագոյացություն է,որը 3-րդն է ամենահաճախ միայն կանանց ախտահարող քաղցկեղների շարքում՝ ձվարանների եւ արգանդի վզիկի քաղցկեղից հետո: Ի տարբերություն շատ այլ նորագոյացությունների՝ էնդոմետրիումի քաղցկեղը բավական շուտ է դրսեւորվում: Հիվանդության ամենատարածված ախտանշանը հեշտոցային արյունահոսությունն է, որը պայմանավորված չէ դաշտանային ցիկլով: Ընդ որում՝ այս հիվանդությունը հաճախ ախտորոշվում է դաշտանադադարից հետո: Սակայն արյունահոսությունն

Շարունակել կարդալ

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը (ՊԿՁՀ) հաճախ հանդիպող հիվանդություն է եւ կարող է հանդիպել վերարտադրողական տարիքի կանանց 5-10% մոտ։ ՊԿՁՀ ուղեկցվում է ձվաբջջի ազավելու խանգարմամբ եւ բացակայությամբ, ինչի հետևանքով ձվարանի վրա առաջանում են բազմաթիվ մանր կիստաներ։ ՊԿՁՀ զարգանում է, երբ ձվարաններն արտադրում են մեծ քանակությամբ անդրոգեն հորմոն, որը արական սեռական հորմոն է։ ՊԿՁՀ-ով կանանց մոտ արտահայտվումէ հետևալ

Շարունակել կարդալ