Ձվարանների քաղցկեղ

Ձվարանների քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է դաշտանադադար տեսած կանանց մոտ (սովորաբար 50-ն անց տարիքում), սակայն կարող է զարգանալ նաեւ ավելի վաղ տարիքում։
❗️ Ձվարանների քաղցկեղածին բջիջները տարածվում են կնոջ վերարտադրողական համակարգի օրգանների եւ ուշ փուլերում փոքր կոնքի եւ որովայնի խոռոչի այլ օրգանների հյուսվածքների վրա:
❗️ Ձվարանների քաղցկեղն ընդունված է համարել «ամենալուռը» կամ «бомба замедленного действие», քանի որ շատ հաճախ ընթանում է առանց ախտանշանների, որոնք ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն զարգացել եւ տարածվել է այլ օրգանների վրա:
Ախտանիշները 👇
✅ Որովայնի ստորին շրջանում ցավերի,
✅ Վքնածության զգացողություն (աղիներում գազերի կուտակում)
✅ Ախորժակի կորուստ
✅ Քաշի նվազեցում
✅ Որովայնի շոշափվող գոյացության առկայություն.
Սակայն, կարեւր է նշել, որ կախված քաղցկեղի տարածվածությունից, ախտանշանները կարող են տարբեր լինել:
Ախտորոշումը կատարվում է 👇
📌 Գինեկոլոգիական հետազոտության միջոցով
📌 Ուլտրաձայանյին հետազոտություն՝ նախնական փուլում,
📌 Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ)
📌 Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)
📌 Օնկոմարկեր CA 125-ի որոշում
Բուժումը
📌 Դեղորայքային (քիմիոթերապիա) — նախավիրահատակ եւ հետվիրահատական փուլում
📌 Վիրահատական
▪️Հիստերեկտոմիա եւ երկկողմանի սալպինգոֆորեկտոմիա եւ մեծ ճարպոնի հեռացում
▪️ cytoreductive վիրահատություն. երբ բացի արգանդից եւ ձվարաններից հեռացվում են բոլոր մետաստատիկ օջախները
▪️ Հիվանդության առաջին փուլում կատարվում է վիրաբուժական բուժում՝ լապարոսկոպիկեղանակով:
📌 Ձվարանների քաղցկեղի բուժման համար կիրառվում է ամենաարդյունավետ եւ ավելի հաճախ օգտագործվող՝ կոմբինացված մեթոդը՝ վիրաբուժուժական եւ քիմիաթերապիայի համակցումը: