Կրծքագեղձի բարորակ գոյացություններ

Կրծքագեղձի բարորակ գոյացությունները հանդիպում են բոլոր տարիքային խմբի կանանց մոտ՝ առավել հաճախ 20-40 տարեկանում:
❗️ Կրծքագեղձի ամենահաճախ հանդիպող բարորակ գոյացություններից է ֆիբրոադենոման: Ֆիբրոադենոմաներ կարող են հանդիպել նաև դեռահասների մոտ, այս պարագայում դրանք անվանվում են յուվենիլ ֆիբրոադենամաներ:
📌 Բարորակ գոյացությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, բայց հիմնականում դրանք պայմանավորված են կնոջ օրգանիզմում առկա հորմոնալ դիսբալանսով, վահանաձև գեղձի հիվանդությունների առկայությամբ, գինեկոլոգիական ամենատարբեր հիվանդություններով, ժառանգական նախատրամադրվածությամբ, սթրեսներով:
📌 Բավական հաճախ կրծքագեղձում գոյացություններ հայտնաբերում են հենց իրենք` կանայք` ինքնազննման արդյունքում նկատելով շարժուն, հարթ մակերեսով գոյացություններ: Սակայն ճշգրիտ ախտորոշում հնարավոր է միայն գործիքային հետազոտությունների միջոցով` ուլտրաձայնային հետազոտությունը, մամոգրաֆիան այդ թվում են: Ախտորոշումը հաստատելու կամ այլ հիվանդություններից (օրինակ՝ քաղցկեղից) տարբերակելու նպատակով բժիշկը կարող է ձեզ նշանակել նաև գոյացության բարակ-ասեղային ասպիրացիա կամ բիոպսիա՝ կենսանմուշն ուղարկելով հյուսվածաբանական հետազոտության։
Ֆիբրոադենոմաների մեծ մասը չեն բերում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի բարձրացման։ Սակայն բարդ և տերևանման ֆիբրոադենոմաները կարող են քիչ բարձրացնել քաղցկեղի ռիսկը։
❗️Վիրահատություն
Որոշ դեպքերում բժիշկը կարող է ձեզ առաջարկել վիրահատություն — գոյացության հեռացում (օրինակ՝ չարորակացման բարձր ռիսկ, ուռուցքի մեծ չափսեր, ժամանակի ընթացքում չափերի մեծացում և այլն)։
Վերջին տարիներին մեծ տարածում է ստացել ֆիբրոադենոմաների կրիոաբլացիան (հատուկ միջոցներով ուռուցքային հյուսվածքի սառեցում)։