Կորոնավիրուս և քաղցկեղ

Չարորակ նորագոյացություններով հիվանդները ավելի մեծ ռիսկ են ներկայացնում իրենց առողջության և կյանքի համար, երբ վարակված են COVID-19- ով: 🦠
❗️Այն մարդիկ, ովքեր ունեն չարորակ նորագոյացություններ, պետք է հատկապես զգույշ լինեն և ձեռնարկեն բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցառումներ ՝ կորոնովիրուսային վարակով չվարակվելու համար:
COVID-19-ով վարակվելու դեպքում քաղցկեղով հիվանդները, ծանր են տանում հիվանդությունը և մեծ է վտանգը, որ հիվանդությունը կարող է բարդություններ առաջացնել։
❗️ Այդ մասին են վկայում փետրվարի կեսերին Lancet ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները,որի մասին հայտնում է քաղցկեղի ազգային ինստիտուտի մամուլի ծառայությունը:
Եվ չնայած արդեն իսկ իրականացված ուսումնասիրությունների ճշգրտությունը ցածր է, քանի որ դրանք իրագործվել են անբավարար քանակով տվյալների հիման վրա, հիվանդացության և մահացության ընդհանուր վիճակագրությունը վկայում է, որ չարորակ նորագոյացություններ ունեցող հիվանդները ռիսկի խմբում են:
📌 Վիրուսը առավել վտանգավոր է հեմատոլոգիական չարորակություն ունեցող մարդկանց և թոքերի քաղցկեղ ունեցողների դեպքում: Եվ նաև այն հիվանդների համար, ովքեր վերջերս անցել են կամ ներկայումս անցնում են քիմիաթերապիայի կուրս և նախորդ ամիսների ընթացքում վիրահատվել են:
❗️ Հենց այս հիվանդներն են, որոնք ունեն առավել ցածր իմունային համակարգ: Հետևաբար, նրանք պետք է առավել զգույշ լինեն:
📌 Ի՞նչ պետք է անեն օնկոհիվանդները վարակից խուսափելու համար
Շնչառական հիվանդության կանխարգելման համար հիվանդների ընդհանուր առաջարկությունները նույնն են, ինչ մյուս մարդկանց համար: Խուսափեք մարդաշատ վայրերից, հատկապես հասարակական տրանսպորտից, ավելի հաճախ լվացեք ձեր ձեռքերը և օգտագործեք ախտահանիչ նյութեր: Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել քնի որակին, քանի որ, ըստ ուսումնասիրությունների, քնի համակարգված անբավարարությունը ճնշում է մարդու իմունային համակարգը:
📌 Եթե քաղցկեղով հիվանդի հարազատների շրջանում շնչառական հիվանդության նշաններ են հայտնվում, որքան հնարավոր է պետք է դրանից մեկուսացված լինեն: Լրացուցիչ մաքրեք բնակարանի ընդհանուր տարածքները հակասեպտիկներով, խուսափեք ուղղակի շփումից:
Ամեն դեպքում, եթե COVID-19- ին նման ախտանիշներ են առաջանում, քաղցկեղով հիվանդները պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ:
📌 Արդյո՞ք պետք է չեղարկել հատուկ բուժումը
Եթե մարդը չունի շնչառական հիվանդության նշաններ, կարիք չկա հետաձգել քաղցկեղի բուժումը: Բայց եթե այդպիսի ախտանիշներ են հայտնվում, պետք է խորհրդակցեք ձեր բժշկի հետ, հնարավոր է, որ բուժումը ժամանակավորապես դադարեցվի: