Արտարգանդային հղիություն

Հղիության միայն 1-2% դեպքերում է հանդիպում արտարգանդային հղիությունը:
Հայտնի է, որ նորմալ հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջը զարգանում է արգանդի խոռոչում: Արտարգանդային հղիության դեպքում ձվաբջջիջը գտնվում է արգանդի խոռոչից դուրս: 98% դեպքերում արտարգանդային հղիությունը հանդիպում է արգանդափողում։
❗️ Նախանշաններն ու ախտանշանները
Արտարգանդային հղիության ամենատարածված ձեւը փողայինն հղիությունն է (98% -ը): Ընդ որում` սաղմի իմպալնտացիան տեղի է ունենում ոչ թե արգանդի խոռոչում, այլ արգանդափողում:
📌 Արտարգանդային հղիության ժամանակ հաճախ առաջանում են օր օրի ուժեղացող ցավեր եւ ծակոցներ որովայնի ներքեւի հատվածում, ինչպես նաեւ կարող են դիտվել շագանակագույն կամ արյունային արտադրություն։
❗️ Ինչպես ախտորոշել արտարգանդային հղիությունը
Բացահայտել եւ ախտորոշել արտարգանդային հղիությունը հնարավոր է ՈՒՁՀ-ի եւ կլինիկայի նշաններով ` արտադրություն սեռական ուղիներից, որովայնի ստորին հատվածում ուժեղացող ցավեր եւ այլն: Հետազոտությունը հետաձգել չի կարելի, արտարգանդային հղիության առաջին իսկ նշանների դեպքում պետք է դիմել բժիշկ- գինեկոլոգի:
Հղիության որ փուլում է հնարավոր տեսնել արտարգանդային հղիությունը
Արտարգանդային հղիություն առավել հաճախ հանդիպող ռիսկի գործեններն են ՝
1․ կրած վիրահատություններ
2․Սեռական օրգանների բորբոքում
3․Արգանդափողերի անանցանելիությունը
4․ էնդոմետրիոզը
📌 Կանխորոշել կամ կանխարգելել արտարգանդային հղիությունը հնարավոր չէ: Եթե հղին ռիսկային խմբում է, հարկավոր է ուշադիր հետեւել հղիության ընթացքին վաղ շրջանում: Նախնական ախտորոշումը, ճիշտ ժամանակին միջամտությունը եւ հոգեբանական աջակցությունն այն բաղադրամասերն են, որոնք կօգնեն հաղթահարել այս ախտորոշումը:
Արտարգանդային հղիության հնարավոր բարդությունները:
▪️Արգանդափողի պատռվածք
▪️Արնահոսություն
▪️անպտղություն
❗️Արտարգանդային հղիության բուժումը
Արտարգանդային հղիության հիմնական բուժումը վիրահատական է։ Ցավոք, դեղորայքային բուժումը անարդյունավետ է տվյալ դեպքում և կարող է բերել մեծ բարդությունների։
Վերջին ժամանակներս նման վիրահատությունները կատարվում են լապարոսկոպիկ մեթոդով :
Առկա են վիրահատական բուժման մի քանի մեթոդներ, որոնցից առավել հաճախ կիրառվում է՝ արգանդափողի հեռացում պտղաձվի հետ միասին և արգանդափողի հատում, պտղաձվի հեռացում և արգանդափողի պլաստիկա (ամբողջականության վերականգնում կարերի միջոցով), ինչը թույլ է տալիս պահպանել արգանդափողը և հնարավոր դարձնել հետագայում պահպանել նրա ֆունկցիան։